Գողություններ գերեզմանատնից ու ոչ միայն. Վաղա...

Մարտի 23-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Պտղունք գյուղի երկու բնակիչ 29 և 30 տարեկան, Էջմիածնի գերեզմանատնից կատարել են ալյումինե ճաղավանդակների գողություն:

Ձեռնարկված միջոցառուների արդյունքում տղամարդիկ գերեզմանատան մոտակայքում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը նախկինում ևս կատարել է գողություններ:

Մասնավորապես՝ անցած տարի Նորակերտ գյուղում գտնվող մի արտադրամասից հափշտակել է օդաճնշիչ երկու սարք և էլեկտրական հինգ պոմպ, Պտղունք գյուղի տարածքում գտնվող, չգործող ֆաբրիկայի տարածքից` մոտ 100 կգ ալյումինե դետալներ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: