Գործող իշխանությունը ոչինչ չի առաջարկում բռնի...

Մենք փորձել ենք բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մաքսիմալ աջակցություն ցուցաբերել, սակայն  լիովին ոտքի կանգնելու համար պետք է դերակատարում ունենա պետությունը: «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած  «Աջակցություն արցախցիներին. Արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկմանն ասաց փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը, ով Երվանդ Քոչար 5 հասցեում գործող «Մենք ու մունք» քաղաքացիական նախաձեռնության կամավորներից է:

Նրա խոսքով, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բռնի տեղահանված արցախիցներին օգնելու, աջակցելու հարցում պետությունը,  բացի 100  հազարական և 40+10 հազարական դրամներ վճարելուց, որոնք դեռ ոչ բոլորին են հասել, որևէ այլ դերակատարում չունի։