
Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ դատական նիստի ժամանակ գործով վկա ոստիկանության կապիտան Խեչումյանը պաշտպանների և Լևոն Քոչարյանի հարցերին դժվարանում էր պատասխանել՝ նշելով, որ քիչ բան է հիշում։ Դատարանում ցուցադրվեց նրա հարցաքննությունից հատված, ցուցադրվեցին նաև օրվա կադրերը։ Դրանից հետո ևս նշում էր, որ ժամանակ է անցել և շատ բաներ չի հիշում։
Լևոն Քոչարյանի հարցին՝ «Դուք տեսե՞լ եք, որ ես կամ Սերգեյ Ասատուրովը ինչ-որ մեկին հրենք, ինչ-որ մեկին քաշքշենք»,- վկան պատասխանեց․ «Չեմ տեսել»։
Հարցաքնությունն այդքանով ավարտվեց։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը մեղադրվում է բողոքի ակցիայի ժամանակ 4 կարմիր բերետավորների ծեծի ենթարկելու մեջ։