Գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը ԶՈՒ-ն...

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում վստահեցնում է, որ 24-ժամյա ռեժիմով գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ԶՈՒ-ն կորոնովիրուսային վարակից զերծ պահելու համար:

«Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ  24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:

Համոզված ենք, որ Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես և անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: