Գորիսեցին մեզ պարզերես արեց․ Կարեն Միրզոյան

Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված Արեն Միրզոյանի հայրը՝ Կարեն Միրզոյանը, որ ծնունդով Գորիսից է, արձագանքելով հարազատ քաղաքում ընտրությունների արդյունքներին, գրում է.

«Իմ լավ Գորիս, իմ հպարտ Գորիս։
Մեր կանխատեսումը, թե սա ուրիշ ընտրութնունների են լինելու, իրականացավ։ Գորիսեցին մեզ պարզերես արեց։ Խոնարհումս Քեզ՝ հպարտ գորիսեցի»։

Հիշեցնենք, որ Գորիսում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ՔՊ-ական թեկնածուն պարտվել է։