Գնել Սանոսյանը՝ «անկլավների» եւ Փաշինյանի ներ...

Արդեն խոսվել է, որ սահմանագծումը պետք է անեն այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմք, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Լրագրողների այն հարցին, թե ինչ նորություն կա Մեղրիի երկաթգծի մասով, քանի որ իրենց թիմակիցներն արդեն իսկ սկսել են այդ ամենը ներկայացնել որպես «Խաղաղության խաչմերուկ»՝ Սանոսյանը պատասխանեց.

«Իսկ դուք որպես ՀՀ քաղաքացի չեք շտապո՞ւմ, որ խաղաղություն լինի, կամ ու՞ր եք շտապում դուք։ Ուզում ենք խաղաղություն  լինի, որ արհավիրք չլինի։ Մեր հայրենակիցները տեսնում են, որ աշխարհակարգերի փոփոխություններ կան և շատ ավելի գլոբալ խնդիրներ կան, քան միայն մեզ առնչվող խնդիրներն են»,-ասաց նա: