«Գլուխդ պատովը տվեցիր». Գեղամ Մանուկյանը՝ Վահ...

Դժվար է ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ այն ամեն ինչի մասին, որոնք այն չեն տեսել, իսկ դու այն ապրել ես: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՌՀ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե 1998 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլի միջոցն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից արձագանքեց՝ դաշնակցական։

Գեղամ Նանուկյանը ճշտեց, թե ո՞վ նման բան ասաց դահլիճից։

Վահագն Ալեսանյանը ասաց՝ ես։

«Գլուխդ պատով տվեցիր... «Հայկական ժամանակ»-ը, Նիկոլ Փաշինյանը, գնացեք մի հատ այդ ժամանակահատվածի մամուլը նայեք»,- հայտարարեց Մոնուկյանը։

Վահագն Ալեքսանյանը հորդորեց «կարգին խոսել» և հակադարձեց, թե Մանուկյանը թող գլուխը պատով տա։

«Որովհետև Սուտ խոսեցիր... «Հայկական ժամանակն» էր՝ Նիկոլ Փաշինյանը... Տիգրան Հակոբյանը գոնե վկա է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։