«Ռուսաստանը հասել է Ուկրաինայում իր ռազմավարական նպատակներին»,- Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի քաղաքագետ Լու Սյանի խոքերն է մեջբերում Global Times-ը․«Ռուսաստանին հաջողվել է «կայուն ճակատային գիծ ձևավորել Դնեպրից դեպի արևելք», որտեղից կարող է պարբերաբար հարվածներ սկսել արևմտյան ուղղությամբ։ Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերը, բացարձակապես ի վիճակի չեն ինքնուրույն պաշտպանություն իրականացնել»,-ասել է քաղաքագետը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան «100%-ով կախված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնությունից»։ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է ապահովել հաուկ ռազմական գործողությունների նպատակների իրականացումը։ Նա հավելել է, որ դրանց ամենակարեւոր նպատակն է կանխել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիքի ստեղծումն ու պահպանումը։