Թավշյա, ոչ բռնի իշխանությունները նոր ճանապարհ են գտել իրենց ենթակա չինովնիկներին հեռու պահել կոռուպցիայից։ Ըստ օդում կախված լուրերի՝ նոր իշխանությունները կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձանց նախկին բարքերից հեռու պահելու համար միջնորդում են իրենց մտերիմ գործարարներին, որպեսզի պարբերաբար ֆինանսական աջակցույթուն ցուցաբերեն այդ չինովնիկներին։
Ըստ նույն լուրերի՝ ռուսաստանցի մի քանի գործարարներ ամեն ամիս ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Գլխավոր դատախազը կարևոր պաշտոն է, և Դավթյանը այդ պաշտոնին նշանակվել է Սերժ Սարգսյանի իշխանության ընթացքում, ուստի իրեն խորթ չպետք է լինեն նախկին իշխանությունների բարքերը։
Պատրաստվում ենք նաև պաշտոնական հարցում ուղարկել Գլխավոր դատախազություն, որ ստանանք մեր հարցի պատասխանը, ինչպես նաև տեղեկություններ Արթուր Դավթյանի եկամուտների մասին։ Գլխավոր դատախազի եկամուտների և կարողության համեմատության արդյունքում, կարծում ենք, առավել շատ հարցերի պատասխաններ կստանանք։



