
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 17 անշարժ գույք, որոնցից 13-ը՝ Երևանում
- 1 տրանսպորտային միջոց
- 5 իրավաբանական անձանցում մասնակցություն
- Տրամադրված փոխառությունների ապօրինի մասի՝ 325 միլիոն 195 հազար դրամ պահանջի իրավունքը
- 430 միլիոն 380 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ
- 1 միլիարդ 91 միլիոն 682 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: