Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունո...

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հուլիս-օգոստոսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: 

ØՍերգեյ Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: 

ØԴավիթ Զիլֆիմյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից: 

ØԱլիկ Ստեփանյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: 

ØՀայկ Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից: 

ØԱրմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Մուսոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: 

ØԳեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Դավիթ Մուրադյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: 

ØՇիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սերոբ Կիրակոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: 

Ø Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Գևորգ Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: 

ØԿոտայքի մարզի դատախազության դատախազ Հրաչյա Թորոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: 

ØԵրևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ռոբերտ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

ØԱրարատի մարզի դատախազության դատախազ Ռիմա Ասոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: 

ØԵրևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարեն Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: 

ØԵրևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: 

Ø Էդուարդ Անդրեասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: 

ØԵրևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Նարեկ Բարեկյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: 

ØՅուրիկ Սարգսյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: 

ØՎաչե Մխիթարյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: