Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այս պահին ընթացող Մարտի 1-ի գործով նախնական նիստում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատավորի ծառայողական մուտքից մտնում դահլիճ.
«Խնդրում եմ ընդմիջել և պարզել, թե ինչո՞ւ է դատախազը մուտք գործել դատավորի ծառայողական մուտքից, ես ուզում եմ հասկանալ դատավորի և դատախազի կապը»։
Ի պատասխան, նիստը նախագահող դատավոր Դավթ Գրիգորյանը հայտարարեց, որ իր և դատախազի միջև որևէ կապ չկա. «Որևէ շփում մինչև դատական նիստի մեկնարկը մեր միջև չի եղել, և դատավորը չի կարող իմանալ, թե ով, ինչպես է մուտք գործում դատարանի շենք, դատարանի դահլիճ»:
Հայկ Ալումյանն այնուհետև ժամանակ խնդրեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու համար.«Կուզեի ինքնաբացարկի միջնորդություն անել, որի մեջ կարտահայտենք մեր դիրքորշումն այդ մասին»։



