Անցած գիշեր Կիևի ռեժիմի փորձերը՝ օդանավային անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ հասցնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների վրա, կասեցվել են, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 47 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Ռոստովի մարզի տարածքում ոչնչացվել է 29 անօդաչու թռչող սարք, Կրասնոդարի երկրամասում`ութը, Բելգորոդի, Բրյանսկի և Վորոնեժի շրջաններում` երեքական, իսկ Ղրիմում` մեկական անօդաչու թռչող սարք: