Գիշերն Ադրբեջանը խախտել է հրադադարը Մարտակերտ...

Օգոստոսի 21- ին, ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է   հրադադարը`  կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը:

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։