Գեղարվեստական ղեկավարի պաշտոնը միշտ էլ ստեղծա...

Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը Կոնստանտին Օրբելյանը ազատումը պարզաբանել էր նրանով, որ վերջինս Օպերայի թատրոնում միաժամանակ երկու պաշտոն էր զբաղեցնում՝ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի: ՊՈԱԿ-ների մասին օրենքն արգելում է, որ տնօրենը միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնի կամ կատարի այլ վճարովի աշխատանք: Իրավաբանի խոսքով՝ տնօրենը կարող է համատեղ միայն ստեղծագործական, գիտական կամ մանկավարժական աշխատանք իրականացնել:

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում է`մենք պարզել ենք, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստեղծագործական հաստիք չէ։ Հետաքրքիր է` ինչու՞ վաղուց չէր պարզվել, և պարզվեց բոլորովին վերջերս։ Մի նկատառում էլ, տնօրենի պաշտոնում ոչ արվեստագետ, կառավարչական փորձից զուրկ մարդու նման հսկա մշակութային կառույցի ղեկավարի պաշտոնում նշանակելն անընդունելի եմ համարում։  Մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող տիկին Նազենի Ղարիբյանին կհորդորեի ավելի զգոն և շրջահայաց լինել նշանակման հարցում։ Օպերայի ճակատագիրը խաղ ու պար չէ»:

Politik.am-ի հետ զրույցում  Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրեն Արեմն Էլբակյանը հավաստեց, որ միշտ էլ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը համարվել է ստեղծագործական հաստիք: 

«Այն ստեղծագործական հաստիք է, հենց դրա համար էլ կոչվում է գեղարվեստական: Իրավաբանները եկել են այն եզրակացության որ այժմ այն ստեղծագործական հաստիք չէ, սակայն միշտ ինչպես մեզնաում, այնպես էլ ամբողջ աշխարհում միշտ համարվել է, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստեղծագործական հաստիք է: Գեղարվեստական ղեկավարներ աշխատում են հիմնականում ռեժիսորները, իսկ ռեժիսորը ստեղծագործողներ են չէ»:

Արմեն Էլբակյանը ավելացրեց, եթե Թատրոնի մասին առանձին օրենք լիներ, խնդիր չէր առաջանա: 

Աննա Հովհաննիսյան