Այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց, որ 2019 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ, որի համար կծախսվի 6 մլրդ դրամ։
Սուբվենցիոն ծրագրերի միջոցով, ըստ մարզպետի, ևս 2.5 մլրդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ կտարվեն։ Մասնավորապես, զբոսաշրջության զարգացման նպատակով կառուցվելու է Մաքենիսի, Արծվանիստի վանական համալիրներ տանող ճանապարհները։
Այս տարի կկառուցվի մոտ 22 ոռոգման ցանց, ինչպես նաև խմելու ջրի ցանցեր։



