Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը 11 օրով...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը 11 օրով արձակուրդ է մեկնել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 7 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի ապրիլի 4-14-ը ներառյալ:
  2. Կարեն Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը: