Գեղամ Նազարյանը վիրավորական համարեց կառավարու...

Ազգային ժողովում պաշտպանության և  անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը  հայտարարեց, որ հեռանում է հանձնաժողովի կազմից՝ ի նշան կառավարության դեմ բողոքի, որը մերժել էր իր առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը։

Նա որոշել է տեղափոխվել պետաիրավական հարցերի հանձնաժողով։ Ի դեպ , Գեղամ Նազարյանը նախաձեռնել էր «Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորականների ընտանիքների երաշխիքների մասին» օրինագիծը։

Պատգամավորի խոսքով, եթե օրենքն ընդունվեր, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները կկարողանային հիպոթեկային վարկ  վճարել, ծածկել բուժման և  սոցիալական այլ ծախսեր։