Գևորգ Փարսյանը Կապանի քաղաքապետի ընտրությունն...

Սյունիքի մարզկենտրոն Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է  «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրացուցակով՝ գկխավորելով այն։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։

Կապանում «Շանթ դաշինք»-ի միակ մրցակիցը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Դրա ընտրացուցակը ղեկավարում է կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Վերջինը  մինչ պատգամավոր դառնալը՝  2019- 2020թթ. եղել է ԿԳՄՍ նախարարի օգնական: 2021թ. հունվար-հունիս՝ ՊՎԾ ղեկավարի օգնական: Իսկ ավելի վաղ՝ 2017- 2018թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործություն մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի պատասխանատու:

Հիշեցնենք, որ այստեղ քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 14-ին,  թեկնածուների գրանցումն ավարտվել է հոկտեմբերի 15-ին։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին, կավարտվի նոյեմբերի 12-ին։

Նույն օրը համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև Լոռու մարզի Ստեփանավան, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում։