Գևորգ Պապոյանը մասնակցել է Լեհաստան-Հայաստան...

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Enterprise Armenia հիմնադրամի նախաձեռնությամբ։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ գործարար կապերի ամրապնդման և գործընկերային նոր հարաբերությունների հաստատման համար։

«Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի միջև շարունակաբար զարգացող հարաբերությունների պատմության մեջ։ Այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր շահերի և միասին ավելի լավ ապագա կերտելու խորացող հանձնառության վրա»,- նշել է Գևորգ Պապոյանը։