
Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումը գտնվում է անմխիթար վիճակում։ Ահազանգում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
Նա այցելել է գետնանցում և տեսանյութ հրապարակել․
«Գետնանցումը վերածել են հանրային զուգարանի։ Չեմ կարող հոտը նկարագրել։ Տիգրան Ավինյան, այս գետնանցումը գտնվում է քաղաքապետարանից մի քանի հարյուր մետր այն կողմ»,- նշում է ավագանու անդամը։
Նրա խոսքով, անցումով անցնելը նաև վտանգավոր է, քանի որ փլուզման վտանգ կա։