Գերմանիայում մերժում են Ռուսաստանը G7 վերադար...

Ռուսաստանը կրկին չի ընդունվի «Մեծ յոթնյակի» հարուստ ժողովրդավարական երկրների խումբ, ինչպես առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Յորգ Կուկիսը, փոխանցում է РБК-Украина-ն՝ Reuters-ին հղումով։

«G7-ի կողմից Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դատապարտումը պարզ է, հատկապես Ռուսաստանի դաժան հարձակման երրորդ տարելիցին»,- ասել է Կուկիսը՝ հավելելով, որ Թրամփի առաջարկը չի հասնի անհրաժեշտ միաձայնության։

Կուկիսն ասել է, որ G7-ը կարող է քննարկել Եվրոպայում սառեցված 300 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներն Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու՝ վաղեմի առաջարկները, «սակայն քննարկումները դեռ նոր են սկսվում։ Երեւի դեռ վաղ է այդ մասին խոսելը»: