Գերմանիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զ...

Գերմանիայի հարավ-արևելքում գտնվող զորավարժարանում մեկնարկել են «Համատեղ վճռականություն XXI» (Combined Resolve XXI) միջազգային զորավարժությունները, որոնք կազմակերպում են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերը: Այդ մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՆԱՏՕ-ի 16 անդամ երկրներից և ասոցացված երկրներից ժամանած շուրջ 4000 զինվոր «Combined Resolve XXI» զորավարժությունների շրջանակներում պատրաստություն է անցնում Գերմանիայի Հոհենֆելս քաղաքի Միացյալ միջազգային ուսումնական կենտրոնում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունում զորավարժությունների նպատակն անվանել են դաշնակիցների ստորաբաժանումների հետ համատեղ գործողություններին պատրաստվելը և դաշնակից բանակների միջև համագործակցության բարելավումը։