Գերմանիայում հայտնել են Ուկրաինա IRIS-T-ի նոր...

Գերմանիան Ուկրաինային է հանձնել հակաօդային պաշտպանության IRIS-T նոր համակարգեր։ Խոսքը միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների (SLM), ինչպես նաեւ փոքր հեռահարության համալիրների (SLS) մասին է։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ՊՆ Ուկրաինայի հարցերի գծով հատուկ շտաբի ղեկավար Քրիստիան Ֆրոյդինգը RND-ի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ անցած շաբաթ Գերմանիան մատակարարել է IRIS-T SLM մարտկոց IRIS-T SLS արձակման երկու կայաններով։

Ֆրոյդինգը ավելացրել է, որ այս տարի Գերմանիան Ուկրաինային կհանձնի եւս երկու զենիթային համակարգ։

Գերմանացի գեներալը նաեւ տեղեկացրել է, որ կշարունակվեն թեթեւ  զրահատեխնիկայի եւ հիմնական մարտական տանկերի, ինչպես նաեւ հրետանային զինամթերքների զգալի քանակության մատակարարումները։

Հարկ է նշել, որ IRIS-T SLM մարտկոցը (ՀՕՊ միջին հեռահարության համակարգեր) համաֆինանսավորվել է Նորվեգիայի կողմից գերմանական նախաձեռնությամբ։