Գերմանիայի նախագահը Կիև Է ժամանել հատուկ ռազմ...

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Կիև Է ժամանել Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի ռազմական հատուկ գործողությունից հետո առաջին անգամ: Այդ մասին հոկտեմբերի 25-ին հաղորդել Է նրա ներկայացուցիչը: «Իմ ուղերձն Ուկրաինայի ժողովրդին այսպիսին Է. դուք կարող եք հույս դնել Գերմանիայի վրա: Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային ռազմական, քաղաքական, ֆինանսական և հումանիտար առումով»,-Շտայնմայերի հայտարարությունն իր Twitter-ում մեջբերել Է նախագահի ներկայացուցիչ Քերսթին Համելինը:

Գրանցմանը նա կցել Է Շտայնմայերի լուսանկարը, որը գնացքից դուրս Է գալիս Կիևում: Նախագահը նաև դիմել Է Գերմանիայի քաղաքացիներին և կոչ Է արել՝ իրադրությանը նայել «ուկրաինացիների աչքերով», ինչպես նաև նշել Է նրանց օգնելու և նրանց աջակցելու անհրաժեշտությունը, չնայած դժվարություններին, որոնք Ուկրաինայի իրադրության կապակցությամբ զգալի են ԳԴՀ-ում:

Associated Press-ը նշում Է, որ Գերմանիայի նախագահին հաջողվել Է Ուկրաինայում հայտնվել միայն երրորդ փորձից: Նա արդեն փորձել Էր Կիև այցելել ապրիլին՝ լեհ և բալթյան գործընկերների հետ միասին, սակայն այն ժամանակ նա հաղորդել Է, որ Կիևում իր այցն անցանկալի են համարում: Նաև նա պլանավորել Էր Կիև այցելել անցած շաբաթ, բայց ուղևորությունը հետաձգվել Է անվտանգության նկատառումներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: