Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ փորձարարական հիպերձայնային հրթիռի կիրառումը «սարսափելի էսկալացիայի» օրինակ է, և ամեն գնով պետք է խուսափել էսկալացիայից:
«Այն փաստը, որ Պուտինն այժմ միջին հեռահարության հրթիռ է օգտագործել Ուկրաինայի տարածքին հարվածելու համար սարսափելի էսկալացիա է», - կանցլերի խոսքերը մեջբերում է AFP-ն: Սա ցույց է տալիս, թե «որքան վտանգավոր է այս պատերազմը», և Գերմանիայի համար կարևոր է աշխատել իր դաշնակիցների հետ՝ «անելու այնպիսի բաներ, որոնք կկանխեն այս պատերազմը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի վերածվելուց», - ասել է Շոլցը:
Նրա խոսքով՝ կարևոր է հավասարակշռություն պահպանել «խոհեմության և Ուկրաինային հստակ աջակցության» միջև։
«Դուք դա կստանաք միայն Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ», - ասել է Շոլցը ընտրողներին, հաղորդում է BBC-ն: