Գերմանիայի կանցլերը հանդես է գալիս հօգուտ «Հյ...

Այս շաբաթ Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը հայտարարել է, որ պաշտպանում է նման արգելքը Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժելու համար պատրաստվող պատժամիջոցների փաթեթի շրջանակում։

Ըստ FT-ի երեք աղբյուրների, կանցլերը ձգտում է ճնշել գազատարի հնարավոր վերագործարկման վերաբերյալ ցանկացած ներքին բանավեճ։

Ըստ պարբերականի տեղեկությունների, մարտին հրապարակված տեղեկությունները, թե ռուսաստանցի և ամերիկացի գործարարները քննարկում են գազատարի վերագործարկումը, «Մերցին դրդել են բանակցություններ սկսել Բեռլինի և Բրյուսելի պաշտոնյաների հետ՝ դա թույլ չտալու համար», հաղորդում է BBC-ն։

Շվեյցարիայում գրանցված Nord Stream 2 AG ընկերության (ինչպես նաև ցանկացած այլ ընկերությունների, որոնք անհրաժեշտ են գազատարի վերագործարկման և շահագործման համար) դեմ պատժամիջոցների սահմանումը «պոտենցիալ կերպով վերացնում է նրա համար քաղաքական խնդիրը», հայտարարել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Բացի այդ, նման միջոցները Մերցին թույլ են տալիս «եվրոպականացնել» գազատարի ճակատագրի հարցը՝ այն Բեռլինի ուսերից փոխանցելով ԵՄ հավաքական որոշմանը, ավելացրել է մեկ այլ պաշտոնյա։