
Ուկրաինայի դաշնակիցները պետք է այդ երկրի վրա «պաշտպանական վահան» ստեղծեն, որպեսզի պաշտպանեն նրան ռուսական գրոհներից ձմռան սեզոնին։ Բրյուսելում այսպիսի կոչով հանդես է եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, տեղեկացրել է DW-ն։
«Ռուսաստանի նպատակը քաղաքացիական ենթակառուցվածքն է»,- ընդգծել է Բերբոքը՝ շփվելով լրագրողների հետ։ «Նման գրոհները նպատակ ունեն ձմռանը զրկել ուկրաինացիներին էլեկտրականությունից եւ տաք ջրից»,- ասել է նա։
Բեռլինն արդեն Կիեւին է տրամադրել էլեկտրագեներատորներ եւ Patriot ՀՕՊ համալիրներ, նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը՝ Ուկրաինայի մյուս դաշնակիցներին նույնպես կոչ անելով հետեւել այդ օրինակին։