Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 40 միլիոն եվրոյի ձմեռային օգնություն կհատկացնի՝ ի պատասխան երկրի ենթակառուցվածքների վրա ռուսական շարունակվող հարձակումներին, հաղորդում է ntv-ն։
«Մենք օգնում ենք ապահովել տների ջեռուցումն ու լուսավորությունը, ինչպես նաև կանխել Ռուսաստանի կողմից հայրենիքի պաշտպանների մարտական ոգու կոտրումը՝ քաղաքացիական գազի և ջեռուցման համակարգերի վրա թիրախային ահաբեկչական հարձակումներով», - ասել է արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
Միջոցներն ուղղվելու են մարդասիրական կարիքներին, ներառյալ ջեռուցման համակարգերի և վնասված տների վերանորոգումը, ինչպես նաև գեներատորների և առաջին անհրաժեշտության պարագաների (օրինակ՝ ծածկոցներ և հիգիենայի պարագաներ) մատակարարմանը։



