![Գերմանիան Ուկրաինային 6000 նորագույն կամիկաձե...](/imgs/posts/medium/2025/02/6438ce4.png)
Գերմանիան հայտարարել է Ուկրաինային 6 հազար ժամանակակից HX-2 կամիկաձե դրոններ մատակարարելու մասին: Արտադրողը գերմանական Helsing ընկերությունն է, որը մասնագիտացած է ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։
Ընկերությունում հայտարարել են, որ այդ անօդաչուները հագեցած են արհեստական ինտելեկտով և ունակ են խոցել ռուսական հրետանին, զրահատեխնիկան և հրամանատարական կետերը:
HX-2 -ը կամիկաձե անօդաչու թռչող սարք է՝ մինչև 100 կմ հեռահարությամբ և 220 կմ/ժ առավելագույն արագությամբ։ Այն կարող է ոչ միայն դիմակայել ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերին, այլև ինքնուրույն թիրախ գտնել նույնիսկ եղանակային բարդ պայմաններում։ Ավելին, դրոնն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել հարձակման եզրափակիչ փուլը՝ առանց օպերատորի միջամտության։