
Գերմանիան մտադիր է ԱՄՆ-ից ևս տասնհինգ F-35 կործանիչ-ռմբակոծիչ գնել: Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը՝ հղում անելով աղբյուրի։
Ըստ հրապարակման՝ F-35A ինքնաթիռների գնումը նշված է ռազմական գերատեսչության նախագծերի ցանկում։
Der Spiegel-ը նշում է, որ այս գնման բյուջեն կկազմի մոտավորապես 2,5 միլիարդ եվրո։
Հրատարակությունը նշում է, որ ավելի վաղ Բունդեսվերը պատվիրել էր 35 կործանիչ-ռմբակոծիչ, որոնցից առաջինները պետք է ռազմաօդային ուժերը ստանային 2027 թվականին։ Ծրագրի համաձայն՝ F-35-երը կփոխարինեն հնացած Tornado ինքնաթիռներին։
Գերմանիան պետք է կործանիչներ գնի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նոր պաշտպանական պահանջներին համապատասխանելու համար։ Հունիսին Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրները պարտավորվել են մինչև 2035 թվականը պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի ներկայիս 2%-ից հասցնել 5%-ի։
F-35-ը ամերիկյան քիչ նկատվող, բազմաֆունկցիոնալ հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչ է, որը կարող է հանդերձվել «օդ-օդ» և «օդ-երկիր» դասի հրթիռներով: Այն օգտագործվել է ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում (Իրաք, Սիրիա, Աֆղանստան) մարտական գործողությունների ընթացքում, ինչպես նաև Իսրայելի կողմից։