Գերմանիայի բունդեսթագը պատրաստվում է հաստատել ավելի քան 3 միլիարդ եվրո արժողությամբ զինտեխնիկայի և սպառազինության գնման ծրագիրը, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Գերմանիան իր ռազմական հզորությունը զգալիորեն մեծացնելու շրջանակում նախատեսում է ձեռք բերել 20 թեթև մարտական ուղղաթիռ Airbus SE՝ մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ։
Բացի այդ, ևս 1 միլիարդ եվրո կուղղվի 100 հազար գիշերային տեսանելիության սարքերի գնմանը՝ Hensoldt AG և Theon International ընկերություններից։ Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը նաև ձգտում է հավանություն ստանալ IRIS-T SLM հակաօդային հրթիռների ձեռքբերմանը՝ Diehl ընկերությունից, 1,2 միլիարդ եվրո արժողությամբ։
Սա արդեն երկրորդ խոշոր ռազմական գնումների փաթեթն է հոկտեմբերից ի վեր, երբ բունդեսթագը հաստատել էր 14 միլիարդ եվրո արժողությամբ 18 գործարք։



