Գերմանիան հետ է կանչել Ռուսաստանի Դաշնություն...

Գերմանիան հետ է կանչել Ռուսաստանի Դաշնությունում իր դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին՝ Մոսկվային Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության դեմ կիբերհարձակման մեջ մեղադրելուց հետո։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Կարող եմ հավելյալ տեղեկացնել, որ արտգործնախարարը որոշել է հետ կանչել դեսպան Լամբսդորֆին Բեռլին՝ խորհրդակցությունների համար»,- ասել է ԱԳՆ խոսնակը։

Նա ասել է, որ Լամբսդորֆը մեկ շաբաթ կանցկացնի Բեռլինում, իսկ հետո կվերադառնա աշխատանքի Մոսկվա։