
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, որը կներառի, մասնավորապես, չորս IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին Պիստորիուսը հայտարարել է Բրյուսելում Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպման շրջանակում, ինչպես մեջբերում է n-tv-ն։
Ինչպես նշել է գերմանացի նախարարը, փաթեթը կներառի նաև 15 Leopard 1 մարտական տանկ, հետախուզական անօդաչու թռչող սարքեր և հավելյալ 100 հազար հրետանի։
Պիստորիուսը խոսել է նաև առաջիկա տարիներին IRIS-T նոր համակարգերի ձեռքբերման հեռանկարների, ինչպես նաև 1100 լրացուցիչ ցամաքային հսկողության ռադարների մատակարարման մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նախագահությամբ տեղի է ունենում Ռամշտայնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպումը։