
Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ «Ռուսաստանը ռազմական հանցագործություն է կատարել»՝ հրթիռային հարված հասցնելով Սումի քաղաքին։
«Դա ուխտադրուժ գործողություն էր […] եւ լուրջ ռազմական հանցագործություն՝ կանխամտածված եւ միտումնավոր: Սա է պատասխանը, այսպես է վարվում [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը նրանց հետ, ովքեր խոսում են իր հետ հրադադարի մասին»,- ասել է Մերցը ARD հեռուստառադիոընկերությանը տված մեկնաբանությունում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իրադարձությունն անվանել է «սարսափելի», հաղորդել է BBC-ն։ Նա ասել է, որ հարվածները «դաժան հիշեցում են շարունակվող արյունահեղության մասին», որը վարում է Ռուսաստանը:
«Նախագահ Զելենսկին ցույց է տվել իր հավատարմությունը խաղաղությանը, եւ նախագահ Պուտինն այժմ պետք է համաձայնի լիակատար եւ անհապաղ զինադադարի՝ առանց որեւէ պայմանի, ինչպես դա արեց Ուկրաինան»,- ավելացրել է Սթարմերը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Ռուսաստանի հարձակումը Սումիի վրա ցույց է տվելց «մարդկային կյանքերի հանդեպ բացահայտ քամահրանքը»: