Գերմանիան և Չինաստանը ցանկանում են վերականգնել Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունը, ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ չինացի գործընկեր Վան Իի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նման միտք է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ «այս բարդ գլոբալ իրավիճակում գերմանա-չինական հարաբերություններն ու շփումները մնում են առանցքային»։
«Տասնամյակներ շարունակ Իրանը թշնամական վերաբերմունք է դրսևորել իր հարևանների նկատմամբ և իր հրթիռային ու միջուկային ծրագրերով վտանգել խաղաղությունն ու անվտանգությունը։ Չինաստանը կարող է կառուցողականորեն օգտագործել Իրանի վրա իր ազդեցությունը՝ բանակցությունների միջոցով լուծման հասնելու և Պարսից ծոցի երկրների դեմ ռազմական գործողություններին վերջ տալու համար։ Գերմանիան և Չինաստանը ցանկանում են վերականգնե Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունը։ Մենք համակարծիք ենք, որ առանձին երկրներ չեն կարող վերահսկել ծովային ուղիները կամ անցավճար գանձել դրանցից», - նշվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։



