
Թուրքական ընդդիմության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը քաղաքական հետեւանքներ ունի, Գերմանիան արգելափակել է Eurofighter կործանիչների մատակարարումը Թուրքիա, ինչը հստակ ազդանշան է Էրդողանին։
Գերմանիայի կառավարությունը դադարեցնում է մոտ երեք տասնյակ կործանիչների մատակարարումը Թուրքիա, գրել է Welt-ը։
Թուրքական ընդդիմության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը Գերմանիայի կառավարական շրջանակներում նշվել է արտահանման լիցենզիա չտալու որոշման պատճառ։