Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռ...

Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը»,- գրել է դեսպանությունը X-ի իր էջում։