Գերմանիայում սննդամթերքի թանկացման ֆոնին քաղաքացիների հորդորել են տնտեսել։ Համապատասխան առաջարկությունները հրապարակել է Focus ամսագիրը։
Գերմանացիներին հորդորել են շշալցված ջրի փոխարեն խմել ծորակի ջուր, որն անհրաժեշտության դեպքում կարելի է զտել։ Բացի այդ, բնակիչներին խորհուրդ է տրվել նախապատվություն տալ սեզոնային ապրանքներին եւ ապրանքներ գնել զեղչերի եւ ակցիաների ժամանակ։ Focus-ը գրում է, որ բնակիչները պետք է դիտարկեն առեւտրային ցանցերին պատկանող ապրանքները, քանի որ դրանք հաճախ ավելի էժան են։
Վերջին շաբաթներին Գերմանիայում խոշոր ցանցային խանութները, ինչպիսիք են Rewe-ն, Aldi-ն եւ Lidl-ը, բարձրացրել են մի շարք ապրանքների գները, այդ թվում՝ արեւածաղկի ձեթի, կաթնամթերքի, հանքային ջրի եւ սուրճի գինը։



