Գերիների հարցը պետք է լուծվի. COP-29-ին գնալն...

COP-29-ին մեր մասնակցել-չմասնակցելը լուծեց մի էական խնդիր, գերիների հարց լուծվեց, եւ հիմա ես տեղեկատվություն չունեմ մեր մասնակցության մասին, եթե լինի ԱԳՆ-ն հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հստակեցնելով, որ խոսքը նախորդ անգամ 31 գերիների ազատ արձակման մասին է:

Անդրադառնալով տեսակետին, որ քանի դեռ գերիների հարցը լուծված չէ, Հայաստանը չպետք է մասնակցի COP-29-ին, նա ասաց. «Ես կարծում եմ՝ գերիների հարցը պետք է լուծվի: Տվյալ միջազգային հավաքը նաեւ մարդասիրական բնույթ ունի, նա պետք է առաջին հերթին իրացնի այն պահանջը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ արձանագրված է:

Ես կարծում եմ՝ գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ արժեք ունի»: