Գերեվարվել են ռուսական բանակի կազմում կռվող չ...

Դոնեցկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել երկու չինացի զինվորականի, որոնք կռվել են Ռուսաստանի կողմից՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը տեղեկություններ ունի, որ Չինաստանի քաղաքացիները կռվում են նաև ռուսական բանակի ստորաբաժանումներում։ Զելենսկին հավելել է, որ այժմ այդ տեղեկությունները ստուգվում են ուկրաինական հատուկ ծառայությունների և զինվորականների կողմից։

Նախագահը հայտնել է, որ Ուկրաինայի արտգործնախարարին հանձնարարել է անհապաղ կապ հաստատել Պեկինի հետ և պարզել, թե ինչպես է Չինաստանը մտադիր արձագանքել դրան:

«Ռուսաստանի կողմից նաև Չինաստանի ուղղակի կամ անուղղակի ներգրավումը Եվրոպայում այս պատերազմի մեջ հստակ ազդանշան է, որ Պուտինը պատրաստվում է անել ամեն ինչ, բացի պատերազմն ավարտելուց»,- նշել է Զելենսկին։