Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականությա...

4 ամսից ավելի է՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորված է, պատճառը բոլորիս հայտնի, իշխանության կողմից ընդդիմադիրներին լռեցնելու համար որպես գործիք օգտագործվող ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն է, որի 2-րդ մասի՝ սահմանադրականության հարցի հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավորները դիմել էին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան: Այս մասին իր էջում գրել է Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սոսե Չանդոյանը:

նա, մասնավորապես, նշել է. «Ուսումնասիրելով ներկայացված դիմումը և լավագույնս հասկանալով հոդվածի հակասահմանադրական լինելու փաստը, Սահմանադրական դատարանը խուսանավել է հստակ դիրքորոշում հայտնելուց՝ դիմելով Վենետիկի հանձնաժողով՝ նշված հարցի շուրջ խորհրդատվական կարծիք ստանալու համար:

Ակնհայտ է, որ ՀՀ ՍԴ-ն, ունենալով նվազագույն իրավական հիմքեր, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը կհռչակեր սահմանադրությանը չհակասող՝ զերծ մնալով տարատեսակ կառույցների դռները թակելու եւ կարծիքներ հավաքելու գործառույթից:

Հետաքրիր է` ի՞նչ են մտածում այն դատարաններն ու հանրային մեղադրողները, որոնց անմիջական մասնակցությամբ ու թեթև ձեռքով 4 ամսից ավելի է, ինչ Գերասիմ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ մի հոդվածով, որի սահմանադրականությունը նույնիսկ ՍԴ֊ի կողմից այս պահին չի հաստատվել։

Սա ևս մի ցցուն ապացույց է, որ Գերասիմ Վարդանյանը այս պահին էլ մեղադրվում և կալանքի մեջ է գտնվում ապօրինի և շինծու մեղադրանքով։

Հ.Գ. Հերթական անգամ արձանագրում ենք, որ 4 տարի շարունակ Գերասիմին և իր ընկերներին ենթարկում են քաղաքական հետապնդումների` լռեցնելու և իրենց քաղաքական ճանապարհից հեռացնելու համար»։