Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նա...

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հաստատել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«Հաստատում եմ, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն իր դիմումի համաձայն արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ երկարամյա զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,-ասել է Թորոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում Արտակ Տոնոյանի որդու կալանավորման վերաբերյալ: