Գազայի հատվածում ռազմական գործողությունները վ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում վերսկսել է ռազմական գործողությունները: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Զինվորականները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է ռազմական գործողությունների դադարը և կրակ բացել իսրայելական տարածքի ուղղությամբ:

Նոյեմբերի 24-ին ուժի մեջ է մտել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի մասին համաձայնագիրը: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարն ավարտից հետո երկարաձգվել է:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հարձակումները ժամանակավորապես դադարեցվել են, գերիների փոխանակում է իրականացվել և մարդասիրական օգնություն տրամադրվել: