Ռազմաբազան պահելը թանկ է նստում ՀՀ-ի վրա, բայց դա քննարկման հարց է․ ԱԺ փոխնախագահը արձագանքել է Գալուզինին
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, նշել է, որ ՀՀ-ն Ռուսաստանից ռազմաբազան դուրս բերելու մտադրության մասին որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել։ Ալեքսանյանի խոսքով՝ եթե ՌԴ-ն ցանկանում է հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից, պետք է հայտարարի դրա մասին, իսկ եթե չի ուզում, դա քննարկման հարց է։ Նա նաև հավելել է, որ ռազմաբազան պահելը թանկ է նստում Հայաստանի վրա։



