Առնվազն 28 պաղեստինցի վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է Գազայի հատվածում՝ Իսրայելի հարվածների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ վերջին ժամերին իսրայելական բանակը հարվածներ է հասցրել փախստականների Էլ-Բուրեյջ ճամբարին, Գազա եւ Ռաֆահ քաղաքներին։ Դրանց զոհ է դարձել 14 մարդ, այդ թվում 2 երեխա։