Գազայի հատվածի հիվանդանոցում վերջացել են ցավա...

Գազայի հատվածի հիվանդանոցներում ցավազրկող դեղամիջոցներ չեն մնացելհայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ պաղեստինյան անկլավի հիվանդանոցների բժիշկները չեն կարող մարդկանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերել եւ բուժել վիրավորներինքանի որ չունեն ցավազրկող դեղամիջոցներ։

Ավելի վաղ Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր դեղերի և արյան լուրջ պակասի մասին՝ նշելովոր պակասը պայմանավորված է Իսրայելի կողմից Գազա մարդասիրական օգնություն մատակարարելու արգելքով։

Հունվարի կեսերին Իսրայելը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվել են հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Այս համաձայնագրի առաջին փուլն ավարտվել է մարտի 1-ին, և հենց հաջորդ օրը Իսրայելն արգելափակել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումը և փակել բոլոր անցակետերը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից անկլավում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի պլանը չընդունելու պատճառով։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է մարտական գործողությունները Գազայի հատվածում։