Գազատարի վնասման հետևանքով դադարեցվել է Սիսիա...

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով օգոստոսի 5-ին՝ ժամը 00։10-ից, դադարեցվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Կենտրոն թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։