Պեկինը դեմ է Թրամփի նախաձեռնությանը՝ պաղեստինցիներին Գազայից դուրս բերելու և ԱՄՆ-ի կողմից այն վերցնելուն։ Չինաստանը աջակցում է պաղեստինյան ժողովրդի օրինական ազգային իրավունքներին, Al jazeera-ի փոխանցմամբ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյացին մամուլի ասուլիսում։
«Գազան պաղեստինցիների Գազան է, Պաղեստինի տարածքի անքակտելի մասը, ոչ թե քաղաքական սակարկման առարկա, առավել ևս՝ ուժի կիրառման թիրախ։ Գազայի ապագայի վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն պետք է հարգի պաղեստինցի ժողովրդի կամքն ու անկախ ընտրությունը», – ասել է նա։
2023 թվականի վերջում Չինաստանը հրապարակել էր դիրքորոշման փաստաթուղթ, որում կոչ էր անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վերականգնել երկու պետության լուծումը։