Գազա քաղաքի գնդակոծման հետևանքով ավելի քան 10...

Առնվազն 104 մարդ է զոհվել և 760-ը՝ վիրավորվել Գազա քաղաքի արևմուտքում իսրայելական գնդակոծության հետևանքով։  

Նշվում է, որ մարդկանց բազմությունը հավաքվել էր՝ սպասելով հումանիտար օգնության։ Ըստ ականատեսների՝ իսրայելական զորքերը կրակ են բացել, երբ մարդիկ ալյուր և պահածոյացված ուտելիք էին վերցնում բեռնատարներից։

Իսրայելի ռազմական գերատեսչությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ միջադեպում իրենց զորքերի դերակատարության վերաբերյալ։

Մարդասիրական ընկերությունները հաղորդում են, որ Գազայի հատվածի մեծ մասում հնարավոր չէ հումանիտար օգնություն մատակարարել, քանի որ դժվար է այդ ամենը համակարգել Իսրայելի բանակի հետ, ինչպես նաև հաշվի առնելով շարունակվող ռազմական գործողությունները։ Ըստ ՄԱԿ-ի՝ Գազայի հատվածում բնակվող 2,3 մլն պաղեստինցիների մեկ քառորդը սովամահության վտանգի տակ է, բնակչության 80 %-ը տեղահանվել է իրենց տներից։